«

»

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ՝ աղջիկների համար

ՀՀ Կրթության ազգային ինստիտուտը ու  «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հասարակական կազմակերպությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation” ծրագրի համահայկական “Տեխնովացիա Հայաստան 2019” մրցաշրջանի սկիզբը: “Technovation” ծրագրին մասնակցելու համար հրավիրվում են Հայաստանի և Արցախի ինֆորմատիկայի ուսուցչուհիները՝ իրենց աշակերտուհիների թիմերով:

“Technovation”–ը Iridescent շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները: “Technovation” միջազգային ծրագիրը  հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CA Technologies, Lemann Foundation, AVG Technologies, SAP eBay ընկերությունների կողմից:

«Տեխնովացիա Հայաստան 2019» մրցույթին կարող են մասնակցել 10-ից 18 տարեկան աշակերտուհիները։ Նրանք կձևավորեն թիմեր՝ մինչև հինգ անդամ, մեկ ուսուցիչ ու տեխնոլոգիական կամ այլ մասնագետ կազմով: Չնայած նրան, որ Technovation-ը մրցակցություն է, ծրագիրն ավելի կենտրոնացած է կառուցելու մասնակիցների մի մեծ թիմ, համայնք: Կարևոր է, որ ուսուցիչները,  աշակերտուհիները և համայնքի անդամներն աշխատեն միասին՝ բացահայտելու, թե ինչ խնդիրներ կան ու հնարավոր համագործակցության և տեխնոլոգիաների միջոցով կյանքի կոչեն իրենց ծրագրերը:

  • Միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին, աշակերտուհիներին կուսուցանվի 50-ժամյա ուսումնական ծրագիր, որը հասանելի է մասնակիցներին առցանց ձևաչափով։ Ծրագրի լեզուն անգլերենն է։
  • Ծրագիրը կազմված է 4 մասից` կոդավորում(coding), բիզնես(business), մարկետինգ(marketing) և ներկայացում(pitching):
  • Մասնակիցներին աջակցելու համար կանցկացվեն դասընթացներ հայերեն լեզվով և կտրամադրվեն հայերեն ուսումնական նյութեր:
  • Արցախի և հեռավոր մարզերի ուսուցիչները և աշակերտուհիները կստանան հեռահար խորհրդատվություն հայերեն լեզվով:
  • Թիմերը բաղկացած կլինեն առավելագույնը հինգ հոգուց, կձևավորեն «ավագ» կամ «կրտսեր» խմբեր՝ ըստ  տարիքային սահմանափակումների․
  • 10-14 տարեկան աշակերտուհիները կձևավորեն  «կրտսեր» խմբի թիմեր, մասնակիցների տարիքը 2019թ.-ի օգոստոսի 1-ին չպետք է գերազանցի 15-ը։
  • 15-18 տարեկան աշակերտուհիները կձևավորեն «ավագ» խմբի թիմեր, մասնակիցների տարիքը 2019թ․-ի օգոստոսի 1-ին չպետք է գերազանցի 18-ը։
  • Նախնական ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ։ Պարզապես պետք է պատրաստ լինել ստանալու 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտություններ: Թիմերը  հավելվածները կստեղծեն  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված   App Inventor ծրագրով։
  • “Technovation” ծրագրով նախատեսվում է 12 շաբաթյա ուսուցում, որի ընթացքում աշակերտուհիները կսովորեն բացահայտել, վերհանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։ Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել ու  իրականացնել ամբողջական բիզնես մոդել  ու  տեխնոլոգիական արտադրանք։
  • Այս տարի բջջային հավելվածները կբխեն ոչ միայն Կայուն զարգացման նպատակների հիմնախնդիրներից` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, այլ նաև ուղղորդված կլինեն լուծելու ցանկացած սոցիալական խնդիր:
  • Մասնակից թիմերը նախ կմրցեն «Տեխնովացիա Հայաստան 2019» մրցույթի շրջանակում, ապա հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մրցույթին ու հաղթելու դեպքում թիմը կհրավիրվի մասնակցելու Սան ֆրանցիսկոյում կազմակերպվող «Technovation» համաշխարհային շնորհանդես գագաթնաժողովին և մրցանակաբաշխությանը:
  • «Տեխնովացիա Հայաստան 2018» ծրագիրը իրականացվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
  • 2018թ-ին Հայաստանյան մրցույթին աջակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, «Յունիքոմփ» ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Զիգզագ ընկերությունը:
  • «Տեխնովացիա Հայաստան 2019» հայաստանյան ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Ձեր մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք լրացնել կից մասնակցության հայտը, որը տեղադրված է նաև www.aniedu.am կայքի Լուրեր բաժնում և ուղարկել girlsinictarmenia@gmail.com հասցեին մինչև 2018թ-ի նոյեմբերի 15–ը:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակիցների հետ կկազմակերպվեն հանդիպումներ՝ծրագիրը մանրամասնությամբ ներկայացնելու համար։

Դասընթացները կսկսվեն հունվարի 8-ից:

Հավելյալ տեղեկությունների համար՝ զանգահարել +374 55 788 554; +374 98 225 581; +374 91 225 535 հեռախոսահամարներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>