«

»

Տեսակամուրջ են հաստատում դպրոցականները․ Ստեփանակերտ- Արմավիր-Սանկտ-Պետերբուրգ

Նոյեմբերի 15-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 հիմնական դպրոցի աշակերտները տեսակապ են հաստատել Հայաստանի Արմավիր և Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքների իրենց հասակակիցների հետ։ Նախագծի շրջանակներում երեք դպրոցների աշակերտները տեսակապի միջոցով ծանոթացել են միմյանց հետ, պատմել իրենց դպրոցական կյանքի, առօրյայի մասին:
Այս օրերին Ռուսաստանի Դաշնությունում անցկացվում են հայկական մշակույթի օրեր. այդ ծրագրի շրջանակներում է Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կազմակերպվել տեսակապը: Մասնակցել են N 3 դպրոցի 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները:  Արդյունքում ստեղծվել է կայք, որտեղ տեղադրվել են դպրոցականների պատրաստած հոլովակները  դպրոցի առօրյայի և Արցախի մասին։ Արցախում ծրագրի համակարգող, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ստելլա Պողոսյանը հույս է հայտնել, որ միջոցառումը մեծ ընկերության հիմքը կդառնա։Տեսակապի ընթացքում աշակերտները հանդես եկան նաև հայկական երգերի կատարումներով և Արցախում հյուրընկալվելու հրավեր ուղարկեցին Արմավիրի ու Սանկտ-Պետերբուրգի իրենց հասակակիցներին։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>