«

»

Հետաքրքրաշարժ ֆիզիկա, «Yerevan Young Minds» նախագիծն Արցախում է

Նոյեմբերի 16-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանում գործող «Yerevan Young Minds» նախագծի անդամները  հանդիպել են Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի և մայրաքաղաքի ավագ դպրոցների  ուսուցիչների ուաշակերտների հետ:

Միջոցառմանը նախ հարց ու պատասխանի ձևաչափով երկխոսություն է ծավալվել «Yerevan Young Minds» նախագծի նախագահ,  Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Հռիփսիմե  Մկրտչյանի հետ, որից  հետո,  համատեղ, ֆիզիկային  առնչվող մի շարք  փորձեր են իրականացվել:

«Yerevan Young Minds»-ը  Եվրոպական ֆիզիկայի ասոցիացիայի  նախագծերից մեկն է, որը երիտասարդական խմբեր  է պատրաստում աշխարհի տարբեր երկրներում: Նպատակն՝ ավելի մեծ թվով մարդկանց  համար  ֆիզիկայի գաղտնիքները բացահայտելն  ու  ֆիզիկան հանրամատչելի  դարձնելն է:

Ծրագիրը կոտրում է կարծրատիպերը, որ ֆիզիկան բարդ գիտություն է: Նախագծի շրջանակներում մի շարք  միջոցառումներ  են կազմակերպվում՝ այցելություններ   տարբեր  բուհեր, մասնակցություն լաբորատորիաներում  կատարվող  գիտահետազոտական   փորձերին: «Yerevan Young Minds նախագծի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանի խոսքով՝ նպատակ  ունեն  նաև Արցախում բացել եվրոպական  ասոցացիայի  մասնաճյուղ, որի ծրագրերից կօգտվեն  ֆիզիկա առարկայի նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերող  5  ուսանող:Այդ  ուսանողները   պետք  է  կարողանան  մասնակցել    տարբեր  միջազգային  նախագծերի, ստանան  շահույթ՝ դրանով  իսկ նպաստելով Արցախում ֆիզիկայի զարգացմանը:  «Նախագիծը նաև հնարավորություն  է  տալիս, որ   ուսանողները կարողանան  շփվել եվրոպական  մի  շարք  երկրների՝ նույն  հետաքրքրությունն  ունեցող   երիտասարդների  հետ, փոխանակվեն փորձով,  մասնակցեն  գիտաժողովների  և ստացած գիտելիքները ներդնեն  Արցախում  ու Հայաստանում:  Նախագծի  բացումն  Արցախում   կարևոր է  նաև  նրանով, որ  կնպաստի  երկրի միջազգային ճանաչմանը»,-համոզված է Հռիփսիմե  Մկրտչյանը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>