«

»

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի ուղերձը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՜ ուսանողներ,
Ուսանողության միջազգային օրը շեշտում է ուսանողության կարևոր դերակատարումը յուրաքանչյուր երկրի կյանքում, քաղաքացիական հասարակությունների կայացման ու զարգացման մեջ:
Արցախի ուսանողությունն իր ամենակարևոր քննությունը հանձնել է ազգային-ազատագրական պայքարի տարիներին, կանգնելով ղարաբաղյան շարժման կազմակերպիչների և առաջամարտիկների շարքերում: 
Իրենց ուսանողական գրքույկը զենքով փոխարինած հայ երիտասարդները քաջ գիտակցում էին հայոց անկախ պետականության վերստեղծման և ազգային ինքնության պահպանման նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
Այսօրվա հայ ուսանողությունը անկախության հետ ժառանգել է նաև մեծ պատասխանատվություն՝ ամեն գնով պաշտպանել հայկական երկու հանրապետությունները թշնամուց, սպառնալիքներից ու մարտահրավերներից:
Արցախի և մայր հայրենիքի մասնագիտական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին, շնորհավորելով ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ հետաքրքիր իրադարձություններով ու դրական հույզերով լի ուսանողական տարիներ, մասնագիտական կրթության մեջ առավելագույն արդյունքին հասնելու, ստեղծագործելու, երազելու և երազանքներն իրականացնելու կամք ու կարողություն:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>