«

»

Հայտարարություն

Հայտարարություն

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, մոսկվաբնակ  մի խումբ բարերարների նախաձեռնությամբ և աջակցությամբ, հայտարարում է նոր  նախագծի մեկնարկը։

Արցախում բնական գիտությունների զարգացման և համապատասխան մանկավարժների  պատրաստման նպատակով սահմանվում են  հետևյալ անվանական կրթաթոշակները․

«Իոսիֆյանի» անվան

«Կնունյանցի»  անվան

«Մերգելյանի» անվան

Կրթաթոշակը միտված է խթանելու բնագիտական առարկաների խորացված ուսուցումն ու համապատասխան ուսուցիչների պատրաստումը։

– «Իոսիֆյանի» անվան  կրթաթոշակի հավակնորդ կարող են դառնալ դառնալ  2019 թ․ հանրապետական օլիմպիադայում «Ֆիզիկա» առարկայից  1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած ավագ և միջնակարգ դպրոցների 11-րդ դասարանների   աշակերտները։

-«Կնունյանցի» անվան կրթաթոշակի հավակնորդ կարող են դառնալ  2019 թ․ հանրապետական օլիմպիադայում «Քիմիա» առարկայից   1-ին , 2-րդ և  3-րդ տեղեր զբաղեցրած ավագ և միջնակարգ դպրոցների 11-րդ դասարանների  աշակերտները։

-«Մերգելյանի» անվան  կրթաթոշակի հավակնորդ կարող են դառնալ 2019 թ․ հանրապետական օլիմպիադայում «Մաթեմատիկա» առարկայից 1-ին, 2-րդ և  3-րդ զբաղեցրած ավագ և միջնակարգ դպրոցների 11-րդ դասարանների   աշակերտները։

Անվանական կրթաթոշակների սահմանված չափը․

ա) 1-ին տեղ՝ ամսական  100 ԱՄՆ դոլար՝ 1 տարվա կտրվածքով

բ ) 2-րդ  տեղ՝  ամսական 70 դոլար՝ 1 տարվա կտրվածքով

գ)  3-րդ տեղ՝ ամսական 50 դոլար` 1 տարվա կտրվածքով

Թոշակակիրներից նրանց համար, ովքեր կշարունակեն ուսումը մանկավարժական մասնագիտություններով, կսահմանվեն անհատական կրթաթոշակներ։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>