«

»

Լեզվական քաղաքականություն․քննարկում ԿԳՍ նախարարությունում

Նոյեմբերի 23-ին Կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ)  նախարարությունում տեղի է ունեցել քննարկում ՝«Լեզվական  քաղաքականություն․մարտահրավերներ և խնդիրներ» թեմայով։ Հանդիպմանը մասնակցում էին   ԿԳՍ  նախարարության լեզվի տեսչության, Արդարատության, ՄԵՀԶ նախարարությունների, Ստեփանակերտի քաղաքապետարանի,  ԱՀ դատախազության ներկայացուցիչներն ու Արցախի հանրային հեռուստառադիոընկերության  ղեկավարությունը։ Օրակարգում   հանրապետությունում տեղադրված ցուցանակների ու գովազդային վահանակների անհամապատասխանությունն էր Լեզվի մասին օրենքի պահանջներին, Լեզվի տեսչության գործառույթներն ու վերոնշյալ կառույցների հետ իրազեկման և  կանխարգելիչ միջոցառումների համալիր ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։

Լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանի պատրասատած շնորհանդեսը ներկայացնում էր, մասնավորապես Ստեփանակերտում  առկա խախտումները։ «Լեզվի տեսչության կողմից  տարեկան 150-200 ստուգայցեր են կատարվում։ Եթե  տարիներ առաջ տնտեսվարող սուբյեկտները պատճառաբանում էին, որ տեղյակ չեն Լեզվի մասին օրենքին, ապա այսօր,  պարզապես, գերադասում են օտարալեզու գրությունները»,- նշել է Արտակ Ղուլյանը։

Դիտարկումները ցույց են տալիս, որ միայն Լեզվի մասին օրենքով հնարավոր չէ կանոնակարգել լեզվական քաղաքականության խնդիրները։  ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով՝ պետք է ոչ թե պատժիչ գործողություններ իրականացնել, այլ վերահսկողական ու կանխարգելիչ միջոցառումներ։ Լեզվի մասին ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու անհրաժեշտություն կա։ Նարինե Աղաբալյանի առաջարկով քննարկումները կշարունակվեն  շահագրգիռ կառույցներում և առաջարկություններ կներկայացվեն հաջորդ հանդիպմանը։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>