«

»

Ներառական կրթություն․դասընթացներ Ստեփանակերտում

Նոյեմբերի 27-ին «Հույսի կամուրջ» հասարակական և «Առաքելություն արևելք» դանիական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ «Ապրել միասին, սովորել միասին» ծրագրի շրջանակներում  Ստեփանակերտում  մեկնարկել են ներառական կրթության վերաբերյալ չորսօրյա դասընթացներ: Դասընթացներին  մասնակցում  են   Ստեփանակերտի  12   դպրոցների  տնօրեններ,  ուսումնական գծով փոխտնօրեններ և մեկական փորձառու ուսուցիչ:  Նպատակը՝ ներառական կրթության  մասին  տեսական ու գործնական գիտելիքների, փորձի փոխանցումն է արցախցի ուսուցիչներին։ «Հույսի  կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը դասընթացների մասնակիցներին ներկայացրեց  առանձնահատուկ  պայմանների  կարիք ունեցող  անձանց կրթության մասին օրենքը, ներառական կրթության կազմակերպմանը վերաբերող նոր գիտելիքներ։

Դասընթացների  ավարտին  Ստեփանակերտի  յուրաքանչյուր  դպրոցում  կլինեն  ներառական  կրթություն  իրականացնող   և  վերապատրաստում   անցած երկուական  ուսուցիչ: Նրանք էլ ստացած գիտելիքները կփոխանցեն գործընկերներին։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>