«

»

Բյուջե-2019. ավելի քան 15 միլիարդ դրամ՝ կրթությանը, գիտությանն ու սպորտին

Դեկտեմբերի 3-ին, ԱՀ Խորհրդարանում կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) ոլորտի ծախսերն է ներկայացրել ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:
Ըստ զեկույցի՝ 2019 թվականին պետական բյուջեի նախագծով ոլորտի ծախսերը կկազմեն 15 միլիարդ 191 միլիոն դրամ. նախորդ տարվա համեմատ հատկացումներն աճել են 107 միլիոն դրամով կամ 0,4 տոկոսով:
-Գիտության ծախսերը, այդ թվում՝ Արցախի գիտական կենտրոնին հատկացվելիք միջոցները, կազմում են 72.6 մլն դրամ, որը, 2018 թվականի համեմատ, ավել է 11.1 մլն դրամով կամ 18.1 տոկոսով:
-Նախադպրոցական կրթության ծախսերը կազմում են 1 միլիարդ 216 միլիոն դրամ, որը նախորդ տարվա հատկացումներից ավել է 1.9 մլն դրամով:
-Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության ծախսերը կազմում են 10 միլիարդ 55 մլն դրամ, որը 2018 թվականի հատկացումներից ավել է 58.8 մլն դրամով:
-Նախնական և միջին մասնագիտական կրթության ծախսերը կազմելու են 630 միլիոն 471 հազար դրամ, որը, 2018 թվականի համեմատ, ավել է 15.8 մլն դրամով:
 
-Բարձրագույն կրթության ծախսերը կազմելու են 948 միլիոն 431 հազար դրամ: 2018 թվականի համեմատ ծախսերը՝ նվազել են 147.3 մլն դրամով:
-Ըստ մակարդակների՝ չդասակարգվող կրթության ծախսերը կազմում են 895 մլն դրամ, որը, 2018 թվականի համեմատ, ավել է 60 մլն դրամով:
-Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների ծախսերը կազմելու են 757 մլն դրամ՝ 2018 թվականի համեմատ աճելով 54 մլն դրամով:
2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության և գիտության բնագավառի ծախսերի աճը 2018 թվականին հաստատված ԱՀ պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 67 մլն դրամ կամ 0.4 տոկոս:
-Նախադպրոցական կրթության գծով նախատեսված 1 միլիարդ 216 մլն դրամ: Հատկացումը ներառում է պետական աջակցություն հանրապետությունում գործող 39 պետական մանկապարտեզներին, որոնցից 6-ը՝ Ստեփանակերտում, 7-ական՝ Ասկերանի և Մարտակերտի, 4-ը՝ Հադրութի, 9-ը՝ Մարտունու, 2-ը՝ Շուշիի, 3-ը՝ Քաշաթաղի, 1-ը՝ Շահումյանի շրջաններում:
-Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության համար ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված 10 միլիարդ 49.2 մլն դրամ ծախսերում ընդգրկված է հանրապետությունում գործող ավագ, միջնակարգ հոսքային, միջնակարգ հիմնական 21 դպրոցներին և ԱՀ շրջանների պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություններին հատկացվող պետական աջակցությունը:  2018 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերը աճել են 58.9 մլն դրամով կամ 0.6 տոկոսով:
-Սպորտի բնագավառի հատկացումները կկազմեն 345 մլն դրամ՝ 2018 թվականի 316 մլն դրամի փոխարեն:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>