«

»

CONIFA-2019. կայացել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության վիճակահանությունը

Հունվարի 27-ին Կրակովում,  ԿոնԻՖԱ-ի ամենամյա ընդհանուր ժողովի շրջանակներում,  տեղի ունեցավ 2019 թ. Արցախում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության վիճակահանություն, որին մասնակցում էր նաև Արցախի պատվիրակությունը:

Ողջունելով ներկաներին՝ ԿոնԻՖԱ-ի նախագահ Պեր Անդերսը հունվարի 27-ին՝ ՄԱԿ-ի կողմից հռչակված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, Կրակովում  ժողովի անցկացումը հատկանշական համարեց: «Այսօր ոգեկոչում ենք ռասիզմի դեմ պայքարող մարդկանց  հիշատակը։ Եզակի զուգադիպություն է, քանի որ սա նաեւ ԿոնԻՖԱ-ի արժեքն է»,-ասել է  նա՝ հավելելով, որ այս տարվա առաջնությունը նախորդներից տարբերվում  է մասնակիցների թվով  և վստահություն  հայտնել, որ Արցախում կարվի ամեն ինչ՝ բարձրակարգ մրցաշար անցկացնելու համար։

Վիճակահությունից  հետո թիմերի բաշխվածությունն ըստ խմբերի հետեւյալն է.

A խումբ

Արցախ

Լապլանդիա

Լուգանսկ

B խումբ

Աբխազիա

Նիցցայի կոմսություն

Չամերիա

C խումբ

Պադանիա

Դոնեցկ

Սարդինիա

D խումբ

Սեկեյի մարզ

Արեւմտյան Հայաստան

Հարավային Օսեթիա

Յուրաքանչյուր խմբից 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կանցնեն քառորդ եզրափակիչ:

 

 

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>