«

»

Հետաքրքրաշարժ ֆիզիկա.դասընթացներ աշակերտների համար

Փետրվարի 14-ից 16-ը  «Yerevan Young Minds» նախագծի անդամները «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» խորագրի ներքո դասընթացներ կվարեն՝հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտների համար: Նախագիծն իրականացվում է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում՝  բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով:

Փետրվարի 14-ին «Yerevan Young Minds» ծրագրի անդամները «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից  մի շարք լաբորատոր   փորձեր  են իրականացրել  Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում:

Առաջին դասին մասնակցում  էին ԱՀ Մարտունու շրջանի համայնքների  աշակերտները: Փետրվարի  15-ին երիտասարդ ֆիզիկոսները գործնական պարապմունքներ կանցկացնեն  Քաշաթաղի   շրջանի  Այգեհովիտ  գյուղում՝հարակից համայնքների աշակերտների ներգրավմամբ, իսկ  փետրվարի  16-ին՝ Ստեփանակերտի  N1 և N7 դպրոցներում: Հանդիպում է նախատեսված   նաև  Քարվաճառում:

«Yerevan Young Minds»Եվրոպական ֆիզիկայի ասոցիացիայի  նախագծերից մեկն  է և միավորում  է  մի  քանի  երկրների  ֆիզիկայի   բնագավառի   երիտասարդների: Նախագծի նպատակը «Ֆիզիկա» առարկայի   հանրայնացումն  ու մասսայականացումն է:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>