«

»

Գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

Փետրվարի 19-ին  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, Արցախի  գրողների միության և Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի համատեղ նախաձեռնությամբ,  կազմակերպվել է «Թումանյանի ստեղծագործության ազգային ու համամարդկային ընդգրկումները և արդիականությունը» թեմայով գիտաժողով՝ նվիրված հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի  150-ամյակին:  Միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  գրողների  միության  նախագահ   Վարդան    Հակոբյանը:

Գիտաժողովի կազմակերպումը կարևորել է  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը և  ընդգծել.«Մենք  ոչ  միայն  զենքով   ենք  դիմագրավում  թշնամուն, այլև՝ գրչով, բառ  ու  բանով»:

 

ԱՀ   կրթության, գիտության   և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանն  իր  ելույթում մասնավորապես  ասել է. «Տարին հոբելյանական է և խորհրդավոր: Հայ  երկու  հանճարները՝    բանաստեղծ  Հովհաննես  Թումանյանը  և   երգահան  Կոմիտասը  ծնվել  են  նույն  տարում: Նրանք  բոլոր  դարերում  էլ  փարոսի  նման լուսավորելու  են հայ  ժողովրդի  երթը  դեպի  հավերժություն:   Այսօր՝  150  տարի անց՝ մեզ  համար  բախտորոշ    այս  ժամանակահատվածում,  մեր  մեծերը  պատգամում  են, որ  չմոլորվենք և փորձենք նայել   ու  գնահատել  ինքներս մեզ՝ նրանց   աչքերով»:  Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, գրողներ ու դասախոսներ: Գիտաժողովի աշխատանքերին մասնակցել  է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>