«

»

Հայտարարվում է մրցույթ Արցախի հետևյալ հանրակրթական դպրոցների ուսուցիչների թափուր տեղերի համար

Ուսուցիչների թափուր տեղեր կան Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ և Վերին Հոռաթաղ համայնքներում՝ հետևյալ առարկաներից

 1․Ներքին Հոռաթաղի մ/դ- Ռուսաց լեզու-7 ժամ
2. Վերին Հոռաթաղի   մ/դ – Հայոց լեզու և գրականություն – 12 ժամ

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Հարցաշարերը հրապարակված են «Լուսարար» պաշտոնաթերթի 2013 թվականի 25-26 և 2014 թվականի 23-24 համարներում, տեղակայված են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության edu.nkr.am կայք էջում:

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է: (Ձև 1)

2.Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ

3.Անձնագրի պատճենը

4.Ինքնակենսագրություն (Ձև 4)

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)

6.Մեկ լուսանկար` 3×4 չափի

7.Այլ պետությունների քաղաքացիները` Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը փաստող վկայագիր

8.Արցախի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մարտի 1-ը  ներառյալ, ամեն օր` ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից` համապատասխան հանրակրթական ուսումնական  հաստատությունում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթները տեղի կունենան մարտի 4-ից 8-ն  ընկած ժամանակահատվածում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել համապատասխան ուսումնական հաստատություն:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>