«

»

Հանդիպում Ասկերանում.ուշադրության կենտրոնում հանրակրթական դպրոցների խնդիրներն են

Փետրվարի 26-ին Ասկերանում  տեղի է ունեցել հանդիպում-քննարկում շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և կազմակերպիչների հետ ՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանի ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար  Հակոբ  Ղահրամանյանը՝կարևորելով զարգացած և առաջադեմ կրթական համակարգի դերը գիտելիքահենք տնտեսությունում:

ԱՀ  ԿԳՍ նախարարը,  ներկայացնելով  կրթական  համակարգում  իրականացվող  միջոցառումներն  ու նոր ծրագրերը, ասել է, որ նման  հանդիպումներում  են  ի հայտ գալիս ուսուցիչների մտահոգություններն  ու դպրոցներում  առկա  խնդիրները:

Ըստ  Նարինե Աղաբալյանի՝ամեն  ինչի  հիմքում  կրթությունն  է, հետևաբար,  շատ կարևոր  է  բոլորի  ջանքերի  համադրումն ու  համագործակցությունը՝ ի  նպաստ  կրթության:  Խոսելով  անելիքների  մասին՝  Աղաբալյանը  մասնավորապես  ասել է.  «Նախարարությունն  աշխատանքներ  է  իրականացնում  կրթության  նոր  հայեցակարգի  և  ռազմավարության  մշակման  ուղղությամբ:  Մարտ  ամսին  Արցախում  նախատեսվում  է կազմակերպել  կրթական  ֆորում,  որին  կմասնակցեն  ուսուցիչներ, տնօրեններ, կրթական  համակարգի փորձագետներ  և  ոլորտում  մեծ  հաջողությունների  հասած   մասնագետներ: Ֆորումի  ժամանակ  կներկայացվեն  ոլորտի  նորությունները: Դպրոցական   կրթության  բարեփոխումների  առանցքային ուղղությունը  պետք  է  դառնա  կրթօջախների համապատասխանեցումը  նոր  սերնդի  կրթության  չափանիշներին: Դա  իրականացնողը  երիտասարդ,  ոգեշնչող,  լավագույն  ուսուցիչներն  են, որոնց  մուտքը  դպրոցներ  պետք  է ապահովել: Վերանայվելու  է ուսուցիչների  ատեստավորման  կարգը, նրանց  տարակարգեր  շնորհելու  համակարգը,  ուսուցիչների  ընդունելության  ընթացակարգը՝  դրանցով  իսկ  խրախուսելով   լավագույն  ուսուցիչների  աշխատանքները»:

Հանդիպմանը  դպրոցների ներկայացուցիչները  հանդես  են  եկել  իրենց   հուզող   հարցերով  ու առաջարկներով:

 

Ասկերանի   շրջանում  գործում  են   25  միջնակարգ,  8  հիմնական  և   5  տարրական դպրոցներ՝ 2466  աշակերտով: 7 մանկապարտեզից  2-ը  հովանավորչական է,   5-ը՝  պետական:  Աշակերտների թիվը    նախորդ տարվա համեմատ  աճել  է  90-ով, իսկ  նախադպրոցական   խմբի  երեխաների  թիվը  1422   է, նախորդ  տարվա   համեմատ  ավելացել   է 45-ով: 2019 թվականին  նախատեսված  է Նախիջևանիկի  և  Ավետարանոցի  դպրոցների վերանորոգումը, իսկ 2020  թվականին  նոր դպրոցներ  կկառուցվեն  Խնապատ և  Խրամորթ  գյուղերում

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>