«

»

Մեկնարկել է դպրոցականների սպարտակիադայի հանրապետական փուլը

Փետրվարի 27-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N1 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների սպարտակիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում են Ստեփանակերտից  և  ԱՀ  բոլոր   շրջաններից  8-12-րդ դասարանների   շուրջ   80 աշակերտներ։ Յուրաքանչյուր  թիմում  ընդգրկված  է 10  մասնակից՝  5 աղջիկ  և  5  տղա: Մրցույթն անցկացվելու է  վոլեյբոլ, բասկետբոլ, մինի  ֆուտբոլ, հնգամարտ, սեղանի  թենիս, հրաձգություն մարզաձևերից։ Սպարտակիադայի հանրապետական  փուլը  մեկնարկել  է  հրաձգության  մրցույթով՝ նվիրված Արցախի  ազգային-ազատագրական պայքարում  զոհված  դիպուկահար ազատամարտիկների  հիշատակին: Մրցույթի նպատակն է մասսայականացնել  վերոնշյալ  մարզաձևերը, ինչպես  նաև ի հայտ  բերել  հանրապետության այն դպրոցը, որտեղ երեխաների  ֆիզիկական պատրաստվածությունը բարձր հիմքերի վրա  է:

Սպարտակիադայի  հանրապետական  փուլը  կավարտվի  մայիսի վերջին, հաղթող  թիմը կմասնակցի Երևանում կայանալիք եզրափակիչ  փուլին: Ի դեպ, Արցախի  թիմն, առաջին  անգամ  մասնակցելով  Երևանում  կայացած  սպարտակիադայի եզրափակիչ փուլին, գրավել է  առաջին  մրցանակային տեղ, իսկ  երկրորդ  անգամ՝ երկրորդ:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>