«

»

Վերապատրաստման դասընթաց՝ նախադպրոցական հաստատությունների պատասխանատուների համար

Մարտի 1-ին  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց։ Ողջունելով ներկաներին՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե  Աղաբալյանը  նշել  է, որ 2018  թվականին  ԱՀ  ԿԳՍ  նախարարությունը  մշտադիտարկում  է  անցկացրել  նախադպրոցական հաստատություններում  և ի հայտ բերել մի  շարք  խնդիրներ, մասնավորապես՝ նախադպրոցական հաստատությունների մեծ մասում  սննդի կազմակերպումը չի համապատասխանում հաստատված չափորոշիչներին։ Կան նաև վարչարարական խնդիրներ, որոնք արտահայտված են աշխատակիցների միջև պարտականությունների ոչ հստակ բաշխմամբ, թույլ կառավարմամբ, կոլեկտիվում  կոնֆլիկտային իրավիճակների լուծման անկարողությամբ, տնօրենների կողմից նման իրավիճակների   հրահրմամբ։ Հաշվի  առնելով այդ խնդիրները,ԿԳՍ նախարարությունը, ԱՀ առողջապահության և ԱՀ  գյուղատնտեսության նախարարությունների հետ  համագործակցությամբ , որոշել է մեթոդական օգնություն ցուցաբերել հանրապետության նախադպրոցական հաստատությունների տնօրեններին։  «Այս դասընթացով  մենք նպատակ ունենք նախադպրոցական  կրթական  ոլորտը կանոնակարգել  և  ներդնել միասնական   չափորոշիչներ ու մեխանիզմներ: Արցախում նախադպրոցական  կրթությունը,  մեր երեխաների  ֆիզիկական, հոգեկան    առողջության  պահպանումն  ու դաստիարակությունը  պետք  է  բերել պատշաճ  մակարդակի:  Երեխաների զարգացման  համար պետք է   ստեղծել  ավելի  լավ  պայմաններ: Նախադպրոցական  կրթությունը  մեր  պետության  կարևոր  ուղղություններից  է.  մինչ  այսօր  զգալի  աշխատանքներ  են  կատարվել:  Ամեն  տարի  բացվում  են  նոր մանկապարտեզներ, և  եթե  մայրաքաղաքում  աշխատում են  փորձառու  մասնագետներ, ապա  համայնքների  մանկապարտեզներում  ունենում  ենք  փորձի  պակաս ունեցող աշխատողներ»,-նշել  է  նախարարը:

Դասընթացը   վարող  ԱՀ  ԿԳՍ  նախարարի խորհրդական Իրինա Գրիգորյանի  խոսքով՝ վերապատրաստման դասընթացի  նպատակներն են տրամադրել առավելագույն  տեղեկատվություն՝ մանկապարտեզներում սննդի կազմակերպման  և հիգիենայի պահպանման մասին, ստեղծել թիմային աշխատանքի մթնոլորտ և միջանձնային կոնֆլիկտները լուծելու հնարավորություն ցուցադրել:  ԱՀ առողջապահության նախարարության  և ԱՀ գյուղնախարարության  սննդամթեքի անվտանգության որակի և օպերատիվ հսկողության տեսչության  ներկայացուցիչները դասընթացին  հանդես  են  եկել   «Նախադպրոցական և դպրոցական ոլորոտներում սննդի կազմակերպում», «Կազմակերպված օջախներում իրականացվելիք հակահամաճարակային  միջոցառումներն ու ախտահանման ռեժիմը», «Անվտանգ սնունդ, առողջ մանուկ» թեմաներով դասախոսություններով:

Օրվա երկրորդ կեսին «Աշխատանքային  էթիկա,  միջանձնային կոնֆլիկտների լուծում»  թեմայով  շնորհանդես է կազմակերպել  հաղորդակցության դասընթացավար Արտակ Ալոյանը: Դասընթացի  մասնակիցները հանդես  են  եկել  հարցադրումներով  և առաջարկներով, ապա մասնակցել  գործնական և խմբային աշխատանքների:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>