«

»

Հանդիպում մարզիկների ու մարզիչների հետ

Մարտի 15-ին  տեղի է ունեցել  ԱՀ  կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանի հանդիպումը  հանրապետության մարզադպրոցների և մարզական ֆեդերացիաների մարզիկների ու մարզիչների հետ։  ԱՀ ԿԳՍ  նախարարի տեղակալ  Աշոտ Դանիելյանը ներկայացրել է զեկույց  2018 թ․ ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից տարբեր մարզաձևերին հատկացված ֆինանսական միջոցների ու նրանց կողմից գրանցած արդյունքների և 2019 թ․ իրականացվող  մարզական ծրագրերի մասին։

Քննարկման  է ներկայացվել ԼՂՀ կառավարության 2008 թ․ հոկտեմբերի 28-ի «ԼՂՀ պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին» N 724  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և ԼՂՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 4-ի «Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում, միջազգային մրցաշարերում, ՀՀ առաջնություններում և Համահայկական խաղերում 1-3-րդ մրցանակային տեղեր գրաված մարզիկների ու նրանց մարզիչների դրամական պարգևատրման կարգը հաստատելու և դրամական պարգևատրման չափերը սահմանելու մասին »  N 470-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և նոր կարգ ընդունելու մասին  օրենքների նախագծերը։

Ներկաները  հանդես են եկել իրենց նկատառումներով և առաջարկներով։ ԱՀ ԿԳՍ նախարարի  խոսքով՝ հնչեցված բոլոր դիտարկումները հաշվի կառնվեն։ Ներկայացնելով սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը՝ Նարինե Աղաբալյանը մասնավորապես ասել է.«Վերջին տարիներին Արցախում  սպորտի մասսայականացման և զարգացման  ուղղությամբ մեծ աշխուժություն և ակտիվություն է արձանագրվել: Միայն վերջին երեք տարիներին  ավելի քան 70 տոկոսով ավելացել են սպորտի ոլորտին պետական բյուջեից հատկացումները,  ինչի շնորհիվ  ավելի շատ մարզիկներ են հնարավորություն ունեցել մասնակցելու Հայաստանում և Հայաստանից դուրս կազմակերպվող մարզական միջոցառումներին: Ոլորտում իրականացված պետական քաղաքականությունը՝  մասնավորապես, նոր մարզակառույցների ստեղծման, մարզադաշտերի, մարզադահլիճների,մարզադպրոցների,  հրապարակների հիմնանորոգման, տարբեր մարզաձևերի զարգացմանն ուղղված քայլերը,  հաջողությունների հասած մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու աննախադեպ որոշումները՝ մարզական ներուժի բացահայտման և զարգացման լայն հնարավորություններ են բացել հազարավոր մարզիկների  համար: Դրա լավագույն վկայությունն են ամեն տարի աշխարհի ամենատարբեր հարթակներում մեր մարզիկների ու մարզիչների արձանագրած հաջողությունները, որոնք, անկասկած, նաև ճանաչում են բերում մեր երկրին»: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նախարարը նշեց, որ նախարարության կողմից կարևորվում են ոլորտի իրավական կարգավորման, մարզադպրոցների պայմանների բարելավման, գույքով ապահովման, նոր մարզադահլիճների  ստեղծման  խնդիրները: Մոնիթորինգի և կարիքների գնահատման արդյունքում  հստակեցվելու են պետական լիազոր մարմնի հետագա քաղաքականության առաջնահերթությունները: Ուժեղացվելու է վերահսկողությունը ուսումնամարզական պարապմունքների՝  առողջապահական նորմերին համապատասխանության, մարզիկների առողջության պահպանման նկատմամբ:  Վերանայվելու է մարզչական  գործունեության  լիցենզավորման գործող մեխանիզմը: Նարինե Աղաբալյանի հավաստմամբ,  պետական քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու ոչ միայն  սպորտի մասսայականացմանը, ֆիզիկական զարգացման ու բարձր ցուցանիշների ապահովմանը, այլև օլիմպիզմի գաղափարների և փիլիսոփայության արմատավորմանը, որը  բարձրացնում, միավորում և ամբողջականացնում է մարմնի, կամքի և մտքի արժանիքները:

Հանդիպումն  ավարտվել է պարգևատրման արարողությամբ։ Ծննդյան 65-ամյակի կապակցությամբ  ԱՀ ԿԳՍ նախարարության դիպլոմ ու դրամական պարգև է  ստացել  ՀՀ վաստակավոր մարզիչ, «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի անդամ Կառլեն Սիմոնյանը։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>