«

»

Արցախի գիտական կենտրոնի և ՀՀ գիտության պետական կոմիտեի համատեղ նիստ

Մարտի 16-ին Արցախի գիտական կենտրոնում տեղի է ունեցել գիտխորհրդի հերթական նիստը, որին ներկա էր նաև ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:  Ողջունելով ներկաներին՝ ԱՀ  կրթության, գիտության և պորտի  նախարար Նարինե  Աղաբալյանը տեղեկացրել  է, որ  ՀՀ գիտության  պետական  կոմիտեն  մշտական  կապի  մեջ  է  Արցախի  գիտական  կենտրոնի  հետ, ինչի   արդյունքն  ակնառու է:  Նախարարը  համագործակցության  և  աջակցության  համար  շնորհակալություն  է  հայտնել ՀՀ գիտության  պետական  կոմիտեի ներկայացուցիչներին՝ ի  դեմս  կառույցի   նախագահ  Սամվել  Հարությունյանի և հավելել.  «Համագործակցության շրջանակներում  Արցախում  տասնյակ գիտական թեմաներ  են ուսումնասիրվել:  Երբ  տարեվերջին կենտրոնում  ներկայացնում ենք  գիտության  զարգացման  պետական  ծրագիրը,  քննարկումների արդյունքում հաճախ  հնչում են կարծիքներ, թե իբր քիչ  ուշադրություն  է  դարձվում բնագիտական  թեմաներին: Այդ  թյուր կարծիքն առաջացել  է այն  պատճառով, որ  մենք  ամբողջական  չենք  ներկայացնում  այն,  ինչ  կատարվում  է  ՀՀ  գիտության պետական  կոմիտեի հետ համագործակցության  շրջանակներում:  Կարծում  եմ՝ այդ  բացը   լրացվում  է   համագործակցության  շնորհիվ, որը հետագայում  ավելի արդյունավետ լինելու  է»: Նարինե Աղաբալյանի խոսքով՝ կան  մի  շարք   առաջարկություններ  և փոփոխություններ, որոնք  կքննարկվեն  ՀՀ  գիտության  պետական  կոմիտեի  անդամների  հետ  և հետո  միայն    կներառվեն  ԱՀ պետական  քաղաքականության  ծրագրերում:  Հարցերը  հիմնականում վերաբերում  են  Արցախում գիտության  զարգացման  խթանմանը, կիրառական  արդյունք  ապահովելու  համար  երիտասարդ    կադրեր  պատրաստելուն, նրանց խրախուսելուն, ինչպես  նաև գիտությամբ  զբաղվելը գրավիչ  դարձնելուն:

ՀՀ   գիտության  պետական  կոմիտեի  նախագահ Սամվել Հարությունյանը նշել է,  որ   Արցախի  գիտական  կենտրոնի  հետ իրենց  համագործակցությունն արդեն գրանցել  է  հաջողություններ: «Գիտության   ոլորտում  Արցախի  հետ  մեր  համագործակցությունն  սկսել  ենք  6 տարի առաջ: Համատեղ մի շարք ծրագրեր ենք իրականացրել գիտության  ասպարեզում:  Արցախից 8 թեկնածու ունենք:  Մեզ  հաջողվել  է  ֆինանսավորել  գիտական  աստիճան  ունեցող արցախցի մասնագետներին: Գիտությունը  բաց  համակարգ  է,  և գիտական  համագործակցությունը  սահմաններ ու  ազգություն  չի  ճանաչում:  Մենք  պետք  է որոշ ժամանակ հետո ինտեգրվենք  տնտեսության  բոլոր  ոլորտներին»,- ասել է  Սամվել  Հարությունյանը:  Նա  նաև ներկայացրել է մի  շարք  խնդիրներ, որոնք   առկա  են   Արցախի  գիտական  ոլորտում՝  մասնավորապես  նշելով  բազային   ֆինանսավորում չունենալը: Ըստ   կոմիտեի  նախագահի՝ Արցախի գիտական կենտրոնը  պետք է մասնակից դառնա ՀՀ գիտության պետական կոմիտեի  ծրագրերին:

ԱՀ   կրթության, գիտության   և  սպորտի  նախարարության  ու  ՀՀ  գիտության   պետական  միջև   գիտական  համագործակցության     շրջանակներում  տեղի ունեցած  նիստին իրենց աշխատանքների ընթացքն են ներկայացրել Արցախում իրականացվող 7  թեմաների  ղեկավարները:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>