«

»

Մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Մարտի 19-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի, ԱՀ պաշտպանության նախարարությունների և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը:

Խաղերին  մասնակցում  են  շրջանային  և  քաղաքային  փուլերում  առաջին տեղ գրաված   8  թիմ՝ 6 տղա   և   3  աղջիկ կազմով: Հանրապետական փուլի եռօրյա մրցումներն  անցկացվելու են  Շարային  պատրաստություն, Կալաշնիկովի   ինքնաձիգով  հրաձգություն,  Պահեստատուփի  լիցքավորում, Քաղպաշտպանություն  և    Ֆիզիկական   պատրաստություն (նռնակի  նետում,  վազք՝  100 մ,  500 մ  և  1000 մ) մրցաձևերից:  «Արծվիկ» ռազմամարզական խաղերի նպատակն  է ապագա  սերնդի  մեջ   դաստիարակել  հայրենասիրություն, ռազմական  գործի մեջ հմտանալու  կարողություն,այնպիսի որակներ, ինչպիսիք են արագաշարժությունը, դիպուկ  կրակելը, անհատական  պաշտպանական  միջոցների   ճիշտ   օգտագործումը և այլն: Խաղերի արդյունքների միջոցով նաև ուսումնական  ծրագրի  յուրացման աստիճանն  է որոշվում:

Հանրապետական փուլի ավարտին մրցանակային  տեղեր  գրաված  թիմերը պարգևատրվելու  են  նվերներով: Կազմավորվելու է երկու թիմ՝ ՀՀ-ում  կայանալիք   «Կորյուն» ռազմամարզական  խաղերին  մասնակցելու  համար:

2018 թվականին   Երևանում  կայացած   «Կորյուն»  ռազմամարզական  խաղերի ժամանակ  մրցանակային տեղեր են գրավել    Ստեփանակերտի   N 11   և  Մարտունու  շրջանի  Հերհեր գյուղի դպրոցները:

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>