«

»

AESA-ի ամենամյա գիտական օլիմպիադայում Արցախի թիմն արժանացել է մրցանակի

Մարտի 17-ին ԱՀ  Նորշենի դպրոցի թիմը մասնակցել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած Ամերիկայի հայ ճարտարագետների ու գիտնականների միավորման՝ AESA-ի (Armenian Engineers and Scientists of America) կողմից կազմակերպված ամենամյա 18-րդ  գիտական օլիմպիադային, զբաղեցրել մրցանակային  երրորդ տեղն ու արժանացել հատուկ մրցանակի։  Թիմը,  Նորշենի ֆիզիկայի ուսուցիչ Արա Հարությունյանի ղեկավարությամբ, տեսակապի միջոցով ներկայացրել է էլեկտրաստատիկական ու դասավանդման մեթոդիկայի ոլորտի իրենց մտահղացումը:  AESA-ի տարեկան գիտական ​​օլիմպիադան 6-12-րդ դասարանների ուսանողների համար է՝ կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, ռոբոտաշինության և  արհեստական ​​ինտելեկտի ոլորտներում: Այս տարի օլիմպիադային առաջին անգամ մասնակցում էին դպրոցականներ Արցախից, Հայաստանից ու Նյու Յորքից:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>