«

»

Դասընթացներ՝ ֆիզիկայի ուսուցիչների համար

Մարտի 25-30-ը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, Ստեփանակերտի N 11 ավագ դպրոցում հանրապետության շուրջ 50 ֆիզիկայի ուսուցիչների համար կազմակերպվել են դասընթացներ:

Դասընթացները վարում են Հայաստանի «Քվանտ» վարժարանի  ֆիզիկայի  ամբիոնի վարիչ  Մայելս Ազիզբեկյանը  և Շուշիի  տեխնոլոգիական  համալսարանի դասախոս Գագիկ  Բաղունցը:

Դասընթացները միտված են  ֆիզիկայի  ուսուցիչների գիտելիքների,  մասնագիտական  կարողությունների  և  հմտությունների կատարելագործմանը: ԿԳՍ նախարարության նպատակն  է  պայմաններ ստեղծել ուսուցիչների  գիտելիքների  խորացման, տվյալ  առարկայի  դասավանդման   նոր մեթոդների ուսումնասիրման համար։ Ուսուցիչները  մասնակցել  են  նաև  լաբորատոր  փորձերի, որոնք  պետք  է   կիրառեն  դասերի   ժամանակ: Դասընթացների   ավարտին  մասնակիցները    կստանան  համապատասխան  վկայականներ:  Ծրագիրը   շարունակական  է լինելու։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>