«

»

Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման։

Ծրագրի նպատակն է  յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն։

 Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի  ընթացքում մասնակիցները  վերապատրաստվում են և տեղաբաշխվում են Հայաստանի մարզային համայնքներից մեկում և իրենց կրթությանը համապատասխան առարկա են դասավանդում դպրոցներում։ Ավելին նրանք հնարավորություն են ստանում իրականացնելու արտադասարանային տարատեսակ խմբակներ, ինչպես նաև պետք է իրականացնեն համայնքային զարգացման նախագիծ ուղղված տվյալ համայնքում առկա խնդիրների լուծմանը։

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2019 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն
  • Հայերենի իմացություն

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Մանկավարժի որակավորում
  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն
  • Ֆինանսական աջակցություն
  • Նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ
  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն
  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում
  • Կարիերայի զարգացման հնարավորություն

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը

https://arm.teachforarmenia.org/application2019

Լրացուցիչ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ  կայքը և հետևյալ մեդիա նյութերը․

https://www.youtube.com/watch?v=5yMPkgPUXwg

https://www.youtube.com/watch?v=7A0jwZtQbYY

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 00374 41 530-154  հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ՝ gor@teachforarmenia.org հասցեին։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>