«

»

Հայտարարվում է մրցույթ ԱՀ Մարտունու շրջանի Քերթի միջնակարգ դպրոցին կից նախադպրոցական խմբերի դաստիարակի թափուր տեղերի համալրման համար

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Հարցաշարերը հրապարակված են «Լուսարար» պաշտոնաթերթի 2013 թվականի 25-26 և 2014 թվականի 23-24 համարներում, տեղակայված են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության edu.nkr.am կայք էջում:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է: (Ձև 1)

2.Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ

3.Անձնագրի պատճենը

4.Ինքնակենսագրություն (Ձև 4)

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)

6.Մեկ լուսանկար` 3×4 չափի

7.Այլ պետությունների քաղաքացիները` Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը փաստող վկայագիր

8.Արցախի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մինչև ապրիլի 26-ը ներառյալ, ամեն օր` ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից` համապատասխան հանրակրթական ուսումնական  հաստատությունում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա ս/թ ապրիլի 29-ից մայիսի 3-ը ընկած ժամանակահատվածում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել համապատասխան ուսումնական հաստատություն:

 Քերթի միջնակարգ դպրոցին կից նախադպրոցական խմբերի  դաստիարակ -2.24 հաստիք

 

 

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>