«

»

Առաջնային բուժօգնության ամերիկյան մեթոդիկան արցախյան դպրոցներում

Ապրիլի 29-ից ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ու ԱՀ առողջապահության նախարարության համատեղ աջակցությամբ Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան N 8 ավագ դպրոցում Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգից ժամանած հայ բուժաշխատողներն առաջին բուժօգնության դասընթացներ են վարում:  Դասընթացների նպատակն է ուսուցանել առաջին բուժօգնության առավել արդյունավետ ու նոր մեթոդներ: Եռօրյա պարապմունքների ընթացքում դասընթացավարները կցուցադրեն  բոլոր պարզագույն, նպատակահարմար և անհապաղ հնարքները, որոնք կարող են հանկարծահաս վտանգների ժամանակ փրկել մարդու կյանքը և կանխել բարդությունները: Գործնական պարապմունքներից հետո  լավագույն մասնակիցները կստանան վկայագրեր ու առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաներ: Դասընթացներին  կմասնակցեն նաև դպրոցների բուժքույրերը։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>