«

»

Շուշիում կայացել է ընթերցման օլիմպիադայի շրջանային փուլը

Ապրիլի 29-ին  Հայաստանի մշակութային հիմնադրամի, «Անտարես» հրատարակչության, ՀՀ ԿԳ  (կրթության և գիտության)  ու ԱՀ ԿԳՍ (կրթության, գիտության և սպորտի) նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ Շուշիում անցկացվել է ընթերցման օլիմպիադայի շրջանային փուլը:  Ընթերցման օլիմպիադան ութերորդ  տարին   է  կազմակերպվում․ առաջին անգամ  մասնակցում են նաև Արցախի  դպրոցականները: Ընթերցման  օլիմպիադայի շրջանային  փուլին Արցախից  46   աշակերտ է մասնակցել:  Առաջին տեղը գրավել է Անգելինա Պապիկյանը Մարտակերտի N 2 դպրոցից, երկրորդ տեղը՝ Մերի Սահակյանը՝ Ստեփանակերտի N 9 հիմնական դպրոցից, երրորդ տեղն զբաղեցրել է  Բերձորի  N 1 դպրոցի սան  Անահիտ Աբրահամյանը։ Մրցանակակիրները կմասնակցեն ընթերցման օլիմպիադայի հանրապետական փուլին, որը  տեղի կունենա Երևանում՝ մայիսի վերջին։  ՀՀ-ից  և  ԱՀ-ից  մասնակցության իրավունք է ստացել 36   աշակերտ:

Ընթերցման օլիմպիադայի  նպատակն ընթերցանության կարևորության շեշտադրումն է։ Ընթերցման օլիմպիադայի  շրջանային (մարզային) փուլի  առաջին  փուլում  աշակերտներն ընթերցում են իրենց ընտրած գրքից  որևէ  հատված: Գնահատվում է  ճիշտ շեշտադրումը, արտահայտչականությունը, սահուն  և  ընկալելի  ընթերցումը։  Երկրորդ   փուլ անցած   աշակերտներն  ընթերցում  են  հանձնաժողովի կողմից   առաջարկված   գրքից  որևէ  հատված:  

Օլիմպիադայի  հաղթող   աշակերտը    հնարավորություն  է  ստանում ծնողներից  մեկի  հետ  յոթօրյա  հանգիստ  անցկացնել  Հռոմում: Տասը  մրցանակային  տեղեր  գրաված  աշակերտները  յոթօրյա հանգիստ են անցկացնելու Արցախում  և Հայաստանում:  Առաջին  տեղ   գրաված աշակերտի համար նախատեսված է  600  հազար դրամ, որը  կարող է  օգտագործել   երկու  եղանակով․ առաջինը՝ դպրոցն  ավարտելուց  հետո առաջին  ուսման  վարձը  վճարելու  համար, իսկ  երկրորդ  դեպքում՝  6  տարի  շարունակ  սեպտեմբերի  1-ին  կարող  է  կանխիկացնել  շուրջ  100  հազար  դրամ: Մրցանակային  տեղեր  գրաված մյուս մասնակիցները կպարգևատրվեն թանկարժեք նվերներով (հեռախոսներ, համակարգիչներ  և  այլն):

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>