«

»

ԿՈՆԻՖԱ-2019

ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնության՝ CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի շրջանակներում Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերը կհյուրընկալեն 12 թիմի։ Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապﬕի, Արևմտյան Հայաստանի, Չաﬔրիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային թիﬔրը հունիսի 1-9-ը կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։  Հունվարի 27-ին Կրակովում ԿոնԻՖԱ-ի աﬔնամյա ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի է ունեցել 2019թ.-ին Արցախում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության վիճակահանությունը։ Ըստ դրա արդյունքների՝ թիﬔրը մրցելու են 4 խմբում։ Յուրաքանչյուր խմբից 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած թիﬔրը կանցնեն քառորդ եզրափակիչ:

A խումբ – Արցախ, Սապմի, Լուգանսկ

B խումբ – Աբխազիա, Նիցցայի կոմսություն, Չաﬔրիա

C խումբ – Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա

D խումբ – Սեկեյի մարզ, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսեթիա

 

Առաջնությունն Արցախի համար աննախադեպ է,  թե՛ որպես մարզական, և թե՛ որպես ﬕջազգային ձևաչափով անցկացվող մասշտաբային ﬕջոցառում: Առաջնության անցկացումը կխթանի Արցախում ֆուտբոլի և այլ մարզաձևերի զարգացումը, տոն կպարգևի ավելի, քան 9000 հանդիսատեսների, կխթանի զբոսաշրջության զարգացումը, դրական ազդեցություն կունենա հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի վրա, կնպաստի Արցախի ﬕջազգային ճանաչելիությանը:

Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան ﬕացել է ԿՈՆԻՖԱ-ին 2014-ին և մասնակցել առաջին իսկ աշխարհի առաջնությանը։

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>