«

»

Ամեն ինչ՝ ԿՈՆԻՖԱ-ի մասին

ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (անգլ.՝ The Confederation of Independent Football Associations), ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների ﬕջազգային կառավարող մարﬕն է, որը հիﬓադրվել է 2013թ. հունիսի 7-ին՝ Շվեդիայում: Այն համաշխարհային հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ազգերի, փաստացի անկախ պետությունների, մարզերի, փոքրամասնությունների և ﬔկուսացած տարածքների մարզիկներին՝ դրսևորելու իրենց կարողությունները, զարգանալու որպես մարզիկներ և անհատներ։ Կոնֆեդերացիան նաև ֆուտբոլի, մշակույթի և ընկերության արժեքների ﬕջոցով ազգերի ու ﬔկուսացված տարածքների ﬕջև կամուրջներ կառուցելու, ռասիզﬕ վերացման ու արդար մրցակցության տարածման, աշխարհում խաղաղության հաստատման նպատակ է հետապնդում։  Կազմակերպությունն այսօր ներառում է 54 ֆեդերացիա և համապատասխանաբար՝ 54 հավաքական թիմ:

2014 թվականից ԿՈՆԻՖԱ-ի հովանու ներքո սկսել են  կազմակերպվել  ֆուտբոլի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ:

 

Աշխարհի առաջնություններ

ԿՈՆԻՖԱ-ի առաջին Աշխարհի առաջնությունն անցկացվել է  2014թ. հունիսին Շվեդիայի Օստերսունդ քաղաքում։ Աշխարհի երկրորդ առաջնությունը տեղի է ունեցել 2016-ին Աբխազիայում: Հաջորդ առաջնությունը կազմակերպվել է 2018–ին՝ Սոմալիի Բարավա քաղաքում։ 2020–ին կկայանա ԿՈՆԻՖԱ-ի չորրորդ առաջնությունը։

Եվրոպայի առաջնություններ

ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնություններ տեղի են ունեցել 2 անգամ՝ 2015-ին Հունգարիայում, 2017-ին Հյուսիսային Կիպրոսում։ ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնությունը կհյուրընկալի Արցախը՝ 2019 թվականի հունիսի 1-9-ը։ Այս առաջնության գլխավոր հովանավորն է sportsbet.io- ն։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>