«

»

Հայտնի են ֆիզիկայի՝ համաարցախյան «Բրեյն-ռինգ» խաղ-մրցույթի մրցանակակիրները

Մայիսի 13-ին «Artsakh Young Minds»-ի և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ  ֆիզիկայի համաարցախյան «Բրեյն-ռինգ» խաղ-մրցույթի Արցախի գավաթի եզրափակիչ փուլը:  Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր են զբաղեցրել համապատասխանաբար՝ Մարտակերտի, Շահումյանի և Ստեփանակերտի հավաքականները։

Միջոցառման նպատակն է ստուգել աշակերտների՝  ֆիզիկայից  ունեցած գիտելիքները, սեր առաջացնել առարկայի  նկատմամբ։ Բնագիտական առարկաների խթանման համար ԿԳՍ նախարարությունն իրականացնում է մասնագիտական  կողմնորոշման  մի  շարք  ծրագրեր, առարկան դասավանդող ուսուցիչների համար կազմակերպում  վերապատրաստման դասընթացներ,  շուտով կգործի նաև  բնագիտական առարկաների խթանման նոր ծրագիրը, մասնավորապես՝ Քիմիա,  Ֆիզիկա  և Մաթեմատիկա  առարկաներից  սահմանվել են  «Կնունյանց»-ի, «Իոսիֆյան»-ի    և   «Մերգելյան»-ի  անվան  կրթաթոշակներ, որոնց կարժանանան հանրապետական օլիմպիադայում   այդ  առարկաներից  բարձր ցուցանիշներ գրանցած աշակերտները։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>