«

»

Պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մրցանակակիրները

Մայիսի 23-ին Ստեփանակերտում պարգևատրվել են 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված աշակերտները: ԱՀ Կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարի հրամանով դպրոցականների 2018-2019 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված աշակերտները պարգևատրվել են առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով և համապատասխանաբար՝ 30, 25, 20 հազարական դրամով: Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած 447 աշակերտից մրցանակային տեղեր գրաված 107 աշակերտ երաշխավորվել է՝ մասնակցելու ՀՀ-ում անցկացված օլիմպիադայի եզրափակիչ փուլին:

 

Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին՝ ԱՀ ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանն ասել է. «Նոր սերունդը գիտակցում է, որ գիտելիքն է մեր պետության առանցքային հիմքը, նրա ապագան։ Ուսումնադաստիարակչական գործում մեծ է մեր ուսուցիչների  ավանդը, և նրանք են դրել այն հիմքը, որն օգնել է մեր աշակերտներին՝ հասնելու նման հաջողության: Ես շնորհակալություն եմ հայտնում այն ծնողներին, ովքեր ուղղորդել են իրենց երեխաներին դեպի գիտելիքներ և ստեղծել են համապատասխան հնարավորություններ ու պայմաններ նրանց զարգացման համար»։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>