«

»

Ֆուտբոլի Արցախի հավաքականը պատրաստ է՝ դարպասներ գրավելու

Մայիսի 23-ին Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների (CONIFA)` Արցախում հունիսի 1-9-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակից Արցախի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գաբրիելյանի գլխավորությամբ, Շուշիում հանդիպել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի հետ։ Պետնախարարը կարևորել է առաջնությունն Արցախում առաջին անգամ կազմակերպելու հանգամանքը, նշել, որ դա ևս մեկ լավ առիթ է աշխարհին ապացուցելու, որ բացի մնացած ենթակառուցվածքներից՝ մենք լուրջ հաջողություններ ենք գրանցում նաև մարզական կյանքում և որպես հանրապետություն՝ պատրաստ ենք հավուր պատշաճի հյուրընկալելու մասնակից երկրներին ու երկրպագուներին։  Ջերմ և անմիջական մթնոլորտում թիմի անդամները խոսել են նաև ոլորտում առկա խնդիրներից, քննարկել Արցախում ֆուտբոլի՝ որպես մարզաձևի զարգացման հեռանկարները։ Հանդիպման ավարտին՝ հավաքականի մարզիկներին Մարտիրոսյանը մաղթել է բարձր տրամադրություն և հարձակողական բնույթի խաղ։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>