«

»

Նոր կրթօջախ՝ նոր հնարավորություններ

Մայիսի 27-ին Ստեփանակերտում ԱՀ  կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարության և «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:  Համագործակցության  շրջանակներում  Բերձորում   կհիմնադրվի  գյուղատնտեսական քոլեջ: Կարևորելով հուշագրի ստորագրումը՝ ԿԳՍ նախարարը նշել է, որ Արցախում  և  շուկայում  պահանջված  են  արհեստավորներն ու միջին  մասնագետները:  Քոլեջում  հիմնականում  գյուղատնտեսական  և վերամշակող  արտադրության  մասնագիտություններ  են  ներդրվելու: Հաշվի  առնելով  շրջանի  աշխարհագրական  դիրքը, ռեսուրսները, գյուղատնտեսական   նշանակության  հողերի  առկայությունն ու  զարգացման  հեռանկարները՝ կարելի  է  ասել, որ ծրագիրը հաջողությամբ է իրականանալու: «Ստեղծելով  նման   կրթական  հաստատություն և  պատրաստելով  համապատասխան   մասնագետներ՝  մենք  կսկսենք  ավելի  արդյունավետ   օգտագործել   մեր  ունեցած  ռեսուրսները, որոնք  կնպաստեն  մեր երկրի  զարգացմանը:  Այս  ծրագիրը  մենք  կիրականացնենք   ՀՀ  կրթության  և  գիտության  ու  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարությունների  հետ  համագործակցությամբ»,-մասնավորապես  ասել է  Նարինե  Աղաբալյանը:

«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը  գործունեությունն   սկսել  է  2004  թվականի  հոկտեմբերին  Կալիֆորնիայում: Հիմնադրամն  իրականացնում է  կրթական   ծրագրեր, հատկապես   միջին  մասնագիտական   կամ  արհեստագործական  ուսումնական  հաստատություններում, որտեղ ուսուցանվում են  վարսավիրական,  հասարակական  սնունդ  և  սպասարկում,  կարուձև,  դիզայն, փայտամշակում,  հարդարման շինարարական  աշխատանքներ, համակարգիչների  վերանորոգում,  ռոբոտաշինություն,  ծրագրավորում, գինեգործություն, ոսկերչություն   և  այլն: Հիմնադրամի հովանավորությամբ արհեստագործական ուսումնարաններ են գործում Հայաստանի 9 մարզերում: Ծրագիրն ուղղված է շրջաններում ապրող  երիտասարդներին   աշխատանքով  ապահովելուն:

«Խորհրդակցելով  ԱՀ  ԿԳՍ  նախարարության    ներկայացուցիչների  հետ,  մենք՝  հիմնադրամի   ներկայացուցիչներս,  նկատել  ենք,  որ ԱՀ-ում  գյուղատնտեսական մեծ  հնարավորություններ  կան, սակայն  մասնագետները  քիչ  են: Դրա  համար    որոշել  ենք  Բերձորում ստեղծել  գյուղատնտեսական   քոլեջ, որտեղ  անհրաժեշտ  մասնագետներ կպատրաստվեն »,-ասել  է  Անուշավան  Աբրահամյանը՝    ընդգծելով, որ   իրենց  նպատակն  է  մշտապես   օժանդակել   կրթական հաստատություններին:

Հանդիպմանը  ներկա   էին  Քաշաթաղի   շրջվարչակազմի  ղեկավար, «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի  անդամ    Ստեփան  Սարգսյանը, ՀՀ   կրթության և գիտության  նպխարարության    նախնական  (արհեստագործական)   և միջին  մասնագիտական   կրթության   վարչության   պետ  Արտակ  Աղբալյանը:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>