«

»

Միջազգային գիտաժողով՝ «Հայոց լեզուն անաղարտ պահենք» խորագրով

Մայիսի 27-ին «Գրիգոր Նարեկացի» համալսարանի նախաձեռնությամբ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում կայացել է «Հայոց լեզուն անաղարտ պահենք» խորագրով միջազգային գիտաժողով:  Միջոցառմանը  բացման խոսքով  հանդես  է  եկել   «Գրիգոր Նարեկացի» համալսարանի  ռեկտոր  Վարդան  Հակոբյանը,  կարևորել  նման   թեմայով  գիտաժողովի  անցկացումն  Արցախում  և   նշել, որ  տարիների  հետ  լեզվի  զարգացման  խնդիրները  դառնում  են  հրամայական:  «Հայոց  լեզուն  ունի երկու   ճյուղ՝  արևմտահայերեն  և արևելահայերեն, որոնք պետք  է  իրար  հարստացնեն   և   իրենց  մերձությամբ միաբանեն  ժողովրդին: Մեր  գոյության  առաջին  պայմանը  մեր  լեզուն  է: Կարծում  եմ՝  մենք  պետք  է  ունենանք  մեկ  միասնական ուղղագրություն: Ժամանակն  է  ունենալ  մեկ  միասնական  լեզու:  Մեր   դպրոցներում   պետք  է  հատուկ  տեղ  տալ  արևմտահայերենին: Մենք  պետք  է  վերադառնանաք  մեր  դասական   ուղղագրությանը. այն
մեծ  հարստություն  է, որից  չպետք  է  հրաժարվել»,-մասնավորապես ասել է Վարդան
Հակոբյանը:
Գիտաժողովին   ելույթներով հանդես  են  եկել   նաև «Գրիգոր Նարեկացի» համալսարանի  դասախոսներ, ճանաչված գիտնականներ ՀՀ-ից  և  Սփյուռքից:
ԱՀ կրթության, գիտության  և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանի ողջույնի խոսքը ներկայացրել է ԿԳՍ փոխնախարար Միքայել  Համբարձումյանը:

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>