«

»

Արցախը պատրաստ է ConiFA-ի Եվրոպայի առաջնության անցկացմանը

Մայիսի 29-ին Արցախի ֆուտբոլի հավաքականին՝ թիմի մարզիչ Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ, ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը հետաքրքրվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի  (ConiFA)  Եվրոպայի առաջնությանն Արցախի հավաքականի նախապատրաստման գործընթացով, ընդգծել, որ հանրապետությունում մեծ են մեր թիմի հաջողությունների նկատմամբ սպասելիքները և մաղթել նրանց հաղթանակներ:  Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել այս մարզաձևին վերաբերող խնդիրները: Հանդիպմանը ներկա ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը համոզմունք է հայտնել, որ Արցախի  ֆուտբոլի հավաքականն արժանապատվությամբ  է հանդես գալու առաջնությանը:

Խոսելով   առաջնության  նախապատրաստական  աշխատանքների  մասին՝ նախարարն  ասել է, որ դրանք գրեթե ավարտված  են,  մայիսի 30-ից   ժամանելու են  ConiFA-ի  ներկայացուցիչներն ու հյուրերը: Առաջնությանը  հանդես  է  գալու  8  թիմ. դա  համապատասխանում  է  ConiFA-ի  ձևաչափերին:  Թիմերը  մրցելու  են   4  մարզադաշտում՝  Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու  և  Մարտակերտի: Արցախի  թիմը    հանդես  է   գալու  բոլոր  4  մարզադաշտերում: Հունիսի  1-ին  ժամը  20:00-ին,  Ստեփանակերտի  Ստեփան  Շահումյանի  անվան  մարզադաշտում   տեղի  կունենա   ConiFA-ի    առաջնության   բացման  հանդիսավոր    արարողությունը:  «Առաջնության  մուտքն  ազատ  է: Մենք  ամեն  ինչ  արել ենք, որ  յուրաքանչյուր-ոք  հնարավորություն  ունենա  ներկա  գտնվել այդ  միջոցառմանը: Վստահ եմ, որ  ոչ  միայն  ֆուտբոլասերների, այլև  բոլորի  համար կկարողանանք ապահովել տոնական  տրամադրություն: Այս  առաջնությունը  մեծապես  խթանելու  է  և´  ֆուտբոլի զարգացմանը,  և´  Արցախի  ճանաչմանը,  և´  մեր  հայրենիքի  հզորացմանը: Քանի որ   այս  առաջնությունը   նախադեպ  է   մեզ  համար, մենք    հնարավորինս  պատրաստվել  ենք  բարձր  մակարդակով: Այն  նաև  մեզ  համար  յուրօրինակ   փորձառություն  է լինելու՝ հետագայում  նմանատիպ միջոցառումներ   կազմակերպելու համար»,- հավելել է Նարինե Աղաբալյանը:

Առաջնությունը ֆինանսավորվում է  պետական  բյուջեի և  հովանավորների  աջակցությամբ: Հովանավորների  շարքում  առանձնանում է ամերիկահայ  բարերար  Ալբերտ   Բոյաջյանը, ով   1  մլն  դոլլար  է  տրամադրել  Արցախի   4   մարզադաշտերի  վերանորոգմանը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>