«

»

Արցախի և Երևանի հանրակրթական դպրոցների համագործակցությունը շարունակվում է

Մայիսի 29-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության բաժնի աշխատակիցներին և քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Նարինե  Աղաբալյանը  կարևորել է  նման  հանդիպումները  և  նշել, որ  իրենց համագործակցությունը տարիների պատմություն  ունի, և  այն շարունակական   է: Ըստ  ԿԳՍ նախարարի՝  պետք  է  ամեն  ինչ  անել, որ  այդ  համագործակցությունը   լինի  նպատակային   և  ունենան  դրական   ու  տեսանելի  արդյունքներ:  Հանդիպմանը՝ Երևանի  քաղաքապետարանի  հանրակրթության   վարչության  պետ  Աննա  Ստեփանյանն  ասել է, որ համագործակցության  արդյունքում   Երևանի  և  Արցախի  աշակերտներն  ու  ուսուցիչները   պարբերաբար  ներկայացնում  են  հետաքրքրիր  մտահղացումներ  և  հանդես  գալիս  նախաձեռնություններով:  «Համագործակցության   շրջանակներում  մենք  այսուհետ  ևս  կընդլայնենք  ու կխորացնենք  մեր  հարաբերությունները: Երևանի  և  Արցախի  դպրոցների  աշակերտները  ձեռք կբերեն ծանոթություն, մոտիկից  կճանաչեն  հայրենիքը, կկազմակերպենք  ճամբարներ, կիրականացնենք ուսուցիչների  փորձի  փոխանակումներ  և  այլն»,-  նշել  է   Աննա Ստեփանյանը:
Նույն օրը Ստեփանակերտի  N 1  և  Երևանի   N 51   դպրոցների  միջև  կնքվել  է  համագործակցության  հուշագիր:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>