«

»

ԱՀ ԿԳՍ նախարարն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ուսանողներին

Հունիսի 11-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի «Heritage Club»-ի (Մշակույթի կենտրոն) ուսանողների պատվիրակությանը: Հանդիպման  ընթացքում  նախարարն ուսանողներին  է  ներկայացրել  Արցախի կրթական համակարգի  գործունեությունը,  խոսել  Հայկազյան  և   Արցախի  պետական  համալսարանների, ինչպես  նաև  արցախյան գյուղերի դպրոցների  հետ  համագործակցության   մասին, ներկայացրել  մի  շարք  առաջարկություններ: «Մեր  համագործակցությունն արդեն  սկսվել  է,  և  մենք  շահագրգռված ենք այն խորացնելու, որովհետև  Հայկազյան համալսարանը  Սփյուռքի  մեր  միակ   պետական   ճանաչում  ունեցող  հայկական   համալսարանն  է: Համագործակցության  ծրագրերը  կարող  են շատ տարբեր  լինել: Վստահ  եմ, որ   հաջորդելու են  նոր   ծրագրեր՝  փոխայցելություններ, ուսանողների  և  դասախոսների փորձի փոխանակումներ»,- ավելացրել  է  նախարարը:

Բեյրութի Հայկազյան համալսարանի  ուսանողական գրասենյակի տնօրեն  Ռազմիկ  Գաբրիելյանի  խոսքով՝   իրենց  այցի  նպատակն է  օժանդակել  Արցախին:  «Մեր  համալսարանի  «Heritage Club»-ի ուսանողները  «Արցախի  հետ  կամուրջներ  հիմնել»  ծրագրի  շրջանակներում այս  անգամ 1000  գիրք  են նվիրաբերել  Արցախի  պետական   համալսարանին  և  ԱՀ  արտաքին  գործերի  նախարարությանը.  ծրագիրը շարունակական է  լինելու »,-մասնավորապես ասել է  Ռազմիկ Գաբրիելյանը:

Հայկազյան համալսարանի «Heritage Club»-ի ուսանողների  այցն Արցախ իրականացվել է Արցախի պետական համալսարանի հետ գործող համագործակցության  հուշագրի  շրջանակներում:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>