«

»

Մրցույթ. ԱՀ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա են թափուր տեղեր

Հայտարարվում է մրցույթ  Արցախի Հանրապետության հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա թափուր տեղերի համար

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Հարցաշարերը հրապարակված են «Լուսարար» պաշտոնաթերթում, տեղակայված են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության edu.nkr.am կայք էջում:

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1)

2.Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ

3.Անձնագրի պատճենը

4.Ինքնակենսագրություն (Ձև 4)

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)

6.Մեկ լուսանկար` 3×4 չափսի

7.Այլ պետությունների քաղաքացիները` Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը փաստող վկայագիր

8.Արցախի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, ամեն օր` ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից` համապատասխան հանրակրթական ուսումնական  հաստատությունում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:  Մրցույթները տեղի կունենան սեպտեմբերի  3-7-ն  ընկած ժամանակահատվածում:  Մանրամասն տեղեկությունների համար դիմել համապատասխան ուսումնական հաստատություն:

Ասկերան

Ակնաղբյուրի մ/դ                                                            -Մաթեմատիկա 13  ժամ

Հադրութ

Դրախտիկի մ/դ                                                                  -դասվար 16  ժամ

Արևշատի հ/դ                                                                     -Ռուսաց լեզու 21 ժամ

Վարդաշատի հ/դ                                                               -դասվար 19 ժամ

Հայկավանի հ/դ                                                                  -Հայոց լեզու և գրականություն 25 ժամ

Նորաշենի հ/դ                                                                     -ՆԶՊ 0,5 հաստիք, դասվար 14 ժամ

Մարտակերտ

Կիչանի մ/դ                                                                     -Քիմիա 10  ժամ,

Մոխրաթաղ                                                                    -ՆԶՊ 1 հաստիք

Ներքին Հոռաթաղ                                                          -Մաթեմատիկա 15 ժամ
Ծմակահողի հ/դ                                                 -Աշխարհագրություն 6 ժամ,  Ֆիզկուլտուրա 12 ժամ

 

Մարտունի

Կաղարծու մ/դ                                                                -Ֆիզկուլտուրա 14 ժամ

Քաշաթաղ

Բերձորի պետական մանկապարտեզ                      -դաստիարակ 1 հաստիք

Մոշաթաղի պետական մանկապարտեզ                 -դաստիարակ 0,72 հաստիք

Կովսականի պետական մանկապարտեզ                -դաստիարակ 2 հաստիք

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>