«

»

Նարինե Աղաբալյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ,

ուսանողներ և  դասախոսներ, ծնողներ

Սիրելի հայրենակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերյան տոների՝  Գիտելիքի օրվա և Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ։

Մեծ խորհուրդ կա նրանում, որ մենք միաժամանակ ենք նշում այս երկու  տոնը։ Արցախի ժողովուրդն իր անկախությունը նվաճեց մաքառումի, զոհողության, մտավոր կարողությունների և անկոտրում ոգու շնորհիվ։ Շնորհիվ հայ ազգի միասնության ու միաբանության։ Սեպտեմբերի 21-ին ազգովի կնշենք նաև Հայաստանի Հանրապետության 28-րդ տարեդարձը։

Արցախի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը՝ մեր Սիսն ու Մասիսը, արդեն 28 տարի, խորհրդանշում են հայոց վերածնված պետականությունը, երկու պետություն՝ մեկ Հայրենիք։ Պետականաշինության ճանապարհին մենք միասին հաղթահարեցինք բազում դժվարություններ ու փորձություններ, հաջողեցինք՝ երբեմն նաև սխալվելով, կառուցեցինք երկիր, որի մասին երազում էին մեր նախնիները։ Այսօր արդեն մենք ենք երազում՝  շենացնել ու հզորացնել մեր հայրենիքն այնպես, որ մեր թոռներն ու ծոռները  գոհունակությամբ հիշեն մեզ և հպարտությամբ ապրեն այս հողի վրա։ 21-րդ դարը նոր գիտելիքի ստեղծման մրցակցության դար է, և մենք անպայման, պետք է հաջողենք նաև այս պայքարում։ Մեր ներուժն անսահման է, կամքը՝ զորեղ։ Մենք միասի’ն ենք կերտելու նաև մեր հաջորդ հաղթանակները։ Մաղթում եմ բոլորիս արժանապատիվ կյանք ու նորանոր հաջողություններ առաջընթացի մեր ճանապարհին։

Նարինե Աղաբալյան

 

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>