«

»

Առաջին դասը՝Անկախության դաս

Սեպտեմբերի 3-ին ԱրՊՀ առաջին կուրսեցիների համար  առաջին ՝ Անկախության դասը  կազմակերպվել է  ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում: Բանախոսներն էին  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը,  ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը,  ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:  Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի առթիվ` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ ավանդույթ է դարձել ԱրՊՀ-ում ամեն տարի նոր ուսումնականը մեկնարկել ԱԺ նախագահի կողմից անցկացվող Անկախության դասով:  Չխախտելով ավանդույթը` այս անգամ Աշոտ  Ղուլյանը դասը վարել է ԱԺ-ում: Ռեկտորը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ղեկավարին, նախարարներին` Արցախի մայր բուհը և ուսանողությանը մշտապես ուշադրության կենտրոնում  պահելու համար և նրանց  խորհրդանշական գրքեր նվիրել :

Ուսանողներին շնորհավորել է ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը՝ նշելով, որ մեր երկրի և Արցախի մայր բուհի համար հետաքրքիր մի շրջափուլ է թևակոխել, երբ բարեփոխումների և որակական զարգացման ակտիվ գործընթացներ են ակնկալվում` հատկանշելով  բուհի հավատարմագրումն ու հանրապետությունում սպասվելիք գործընթացները: «Ուրախ եմ, որ ձեզնից շատերը կամավորական աշխատանքներ են իրականացրել: Դա նշանակում է, որ դուք բավականին ակտիվ եք ու նախաձեռնող, ինչն էլ ձեր հաջողության երաշխիքն է: Պետք է գիտակցենք, որ մեր ամենաթանկ նվաճումը մեր անկախությունն է: Դուք պետք է կարողանաք այդ նվաճումը բազմապատկել և ամրապնդել նոր նվաճումներով: Մենք պետք է պայքարենք գիտելիքի համար, ոչ թե գիտելիք սպառելու, այլև ստեղծելու համար»,-ասել է  ԿԳՍ նախարարը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ուսանողներին  հորդորել  է  ուսանողական տարիներն արդյունավետ օգտագործել և  լիարժեք մասնագետներ դառնալ: «Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք պահպանել այն ամենը, որի համար իրենց կյանքն են տվել մեր տղաները: Արցախի անկախությունը ողջ հայության հպարտությունն է»,-նշել է նա:

ԱԺ նախագահ Աշետ Ղուլյանը ներկայացրել է  պատմաքաղաքական այն առանցքային իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունում` ստեղծման օրից մինչ օրս: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երիտասարդության ներուժը համապետական նշանակության գործընթացներում` հիշեցնելով 1988-ին Արցախյան շարժմանն  առաջամարտիկ դարձած ուսանողության ունեցած դերն ու նշանակությունը:

Դասախոսության ավարտին ուսանողները հարցեր են ուղղել բանախոսներին:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>