«

»

Հայտարարություն. Արցախում կինոդպրոց է բացվում

«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամը,Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ս.թ. հոկտեմբերի  1-ից հիմնում է  «Innovation Նորարարական Կինոդպրոց»: Կինոդպրոցի նպատակն է նորարարական համակարգչային ծրագրերի միջոցով սովորեցնել կինոարվեստի  ոլորտում սկսնակներին/մասնագետներին նշված մասնագիտության արդիական ծրագրերին: Ուսուցման պրոցեսը, ինչպես նաև տեսությունները, կառուցվելու են իրական նկարահանող խմբի աշխատանքի մոդելով՝արտադրական բոլոր փուլերում։Ուսուցման նյութը, պրակտիկ վարժությունները  տրվելու են ուսանողներին ժամանակագրական կարգով` համապատասխանաբար արտադրական փուլերին։

Կինոդպրոցի ուսուցման հիմնական մոդուլներն են՝

  • Ծանոթություն կինոյի պատմությանը,
  • Կինոլեզվի հիմունքները,
  • Միզանսցենաների կառուցման սկզբունքները,
  • Ժամանակակից արդիական ծրագրերի ուսանում,
  • Ծանոթություն կինոարտադրության պրոցեսի հետ:

Ուսուցման պրոցեսը կառուցված է իրական նկարահանման խմբի սկզբումքով՝ կինոարտադրության բոլոր փուլերում՝

  • Սցենարի զարգացում,
  • Նախապատրաստական փուլ,
  • Նկարահանման փուլ,
  • Հետարտադրական փուլ,
  • Դիստրիբուցիա:

Կինոդպրոցի դասավանդողի պարտականությունները ստանձնելու համար հրավիրում ենք համագործակցության մանկավարժների: Կինոարվեստի ոլորտում մասնագիտացումը պարտադիր չէ՝ ծրագրին մասնակցելու համար:  Նորարարական համակարգչային ծրագրերի ուսանումը և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ վերապատրաստումն իրականացվելու է արտերկրից ժամանած մասնագետի կողմից:  Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել՝ /097/21-79-21 հեռախոսահամարով կամ ԱՀ ԿԳՍՆ ֆեյսբուքյան էջին:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>