«

»

Հայտարարություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով,

2) անձնագրի պատճեն,

3) աշխատանքային գրքույկի պատճեն,

4) տվյալ ուսումնական հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր,

5) հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության մասնագիտական կրթության և գիտության բաժնում:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում սույն թվականի հոկտեմբերի 10-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար մրցույթի հավակնորդները կարող են զանգահարել /047/-94-11-39 հեռախոսահամարով:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>