«

»

Արցախի կրթական ֆորումին ընդառաջ․հանդիպում փորձագետների հետ

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության  (ԱՀ ) կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ ) նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է Արցախի կրթական ֆորումին մասնակցելու նպատակով  Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ ) Արցախ ժամանած փորձագետներին ու  ծրագրի իրականացման  գործընկեր,  «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին հրավերն ընդունելու համար՝ԿԳՍ նախարարը հույս հայտնեց, որ կրթական ֆորումը կդառնա հարթակ կրթության խնդիրների շուրջ շահագրգիռ քննարկումների, բանավեճերի, առաջադեմ փորձի ու կրթական նոր տեխնոլոգիաների ներկայացման, մասնագիտական ներուժի բացահայտման, մանկավարժների մասնագիտական կատարելագործման, ինչպես նաև համագործակցային նոր կապերի ստեղծման  համար։ Այնուհետև զրույցը ծավալվեց նախապատրաստական վերջին հարցերի շուրջ։

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ  ու  «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի  աջակցությամբ  Արցախի կրթական ֆորումն անցնելու է «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կարգախոսով, ս.թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Ստեփանակերտում:   

Ֆորումի նպատակն է  արդյունավետ քննարկումների միջոցով հստակեցնել Արցախում հանրակրթության խնդիրներն ու դրանց լուծման ուղիները՝ նախադրյալներ ստեղծելով կրթության պետական նոր հայեցակարգի և ռազմավարության մշակման համար:  

Ֆորումին մասնակցելու հայտ են ներկայացրել  հանրակրթական դպրոցների, ուսումնական հաստատությունների շուրջ 150  ուսուցիչներ, տնօրեններ, ոլորտի մասնագետներ, հանրակրթության  խնդիրներով հետաքրքրված անձինք:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>