«

»

Թեստաբանություն․ դասընթացը վարում է Վադիմ Ավանեսովը

Նոյեմբերի 6-ին Ստեփանակերտում մեկնարկել են թեստաբանության դասընթացներ, որոնք վարում է տեքստոլոգ, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, թեստաբան Վադիմ Ավանեսովը: Հանրաճանաչ պրոֆեսորն ուսումնական տեքստերի քվանտավորման ծրագրի շրջանակներում դասընթացներով հանդես է գալիս մի շարք երկրներում և պատրաստակամությամբ է ընդունել ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարության հրավերը։ Դասընթացները տևելու են 5 օր․մասնակիցներն ուսումնասիրելու են Վադիմ Ավանեսովի հեղինակած ուսումնական տեքստերի քվանտավորման ծրագիրը, կրթական նոր տեխնոլոգիաներում թեստերի կիրառման մեխանիզմը։ Մասնակիցների թվում են նաև ԱՀ ԿԳՍ գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները։

«Շատ կարևոր է ճիշտ կազմել թեստերը և դժվար նյութերը մատչելի ձևով մատուցել աշակերտներին: Թեստաբանության ոլորտում մենք բաց ունեինք, մեզ պետք էր թեստաբան, ով կկարողանար վերապատրաստման դասընթացներ իրականացնել մեր մասնագետների հետ»,- ասել է Նարինե Աղաբալյանը՝պատասխանելով լրագրողների հարցերին։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>