«

»

Ամփոփվել են թեստաբանության դասընթացների արդյունքները

Նոյեմբերի 11-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում հայտնի տեքստոլոգ, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, թեստաբան Վադիմ Ավանեսովի հետ: Հանդիպմանը ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել Վադիմ Ավանեսովին՝ Արցախում դասընթացներ անցկացնելու և իր փորձով տեղի մասնագետների հետ կիսվելու համար:

Պրոֆեսորն, իր հերթին, առաջարկություններ է արել ԱՀ ԿԳՍ նախարարին՝ կապված ժամանակակից տեխնոլոգիաների, էլեկտրոնային կրթության զարգացման հետ, ներկայացրել մի շարք մեթոդներից բաղկացած փաթեթ, որով կարող են առաջնորդվել դասընթացների ժամանակ:  Ըստ Վադիմ Ավանեսովի՝ ցանկացած բնագավառում հաջողության հասնելու համար առաջնահերթ փոփոխությունները պետք է կատարել կրթության ոլորտում:  «Անհրաժեշտ է պատրաստել այնպիսի մասնագետներ, ովքեր գիտակցում են ժամանակի պահանջները և կարող են լուծել տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները՝ սկսած կրթական ոլորտից»,-մասնավորապես ասել է ճանաչված գիտնականը:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը,  ԱՀ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>