«

»

ԱրՊՀ-ի և Մատենադարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Նոյեմբերի 15-ին Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի  նպատակն  է  ապահովել  համագործակցության շրջանակ և օժանդակել  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող  բնագավառներում երկու կողմերի գործակցությանը։ Հուշագիրը կխթանի, որպեսզի  հայագիտական   հետազոտությունները  մատչելի  դառնան հանրության  առավել լայն շերտերին, հատկապես երիտասարդ  ուսումնասիրողներին: Երևանի Մատենադարանի թվային ֆոնդն այսուհետ  հասանելի կլինի  նաև Արցախում։

Հուշագրի  ստորագրմանը  և գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը և այլք:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>