«

»

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում

Նոյենբերի 23-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության աշխատանքային այցն ԱՄՆ արևմտյան ափ: Պատվիրակության կազմում են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:  Այցի շրջանակներում  տեղի է ունեցել նախարար Աղաբալյանի հանդիպումը YMCA- Գլենդելի խորհրդի ղեկավար կազմի հետ, քննարկվել է  հետագա համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Փոխգործակցության հարցեր են քննարկվել նաև Գլենդելի  Հանրային քոլեջի Հոգաբարձուների խորհրդի հետ  տեղի ունեցած հանդիպմանը:  ԿԳՍ նախարարը եղել է ուսումնական հաստատությունում, ծանոթացել կրթական գործընթացին և քննարկել Արցախի կրթօջախների հետ համագործակցության հնարավորությունները: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Նոյեմբերի 25-ին պատվիրակությունը  հանդիպել է ԱՄՆ արևմտյան ափում գործող Ռամկավար-Ազատական և  Սոցիալ- Դեմոկրատական/(Հնչակյան) կուսակցությունների  ներկայացուցիչների հետ: Մտքեր են  փոխանակվել համազգային հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային զարգացումների և Արցախի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային  զարգացման  հեռանկարների շուրջ:

Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան ափի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Նարինե Աղաբալյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը և ընդգծել  կառույցի միջոցով Արցախում և Հայաստանում արդեն իրականացված ծրագերի անհրաժեշտությունը:  ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԿԳՍ նախարարը մի շարք հարցազրույցներ է տվել  ԱՄՆ արևմտյան ափում գործող լրատվամիջոցներին:

Աշխատանքային այցը շարունակվում է: ԿԳՍ նախարարը կմասնակցի  Հեռուստամարաթոն-2019-ին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Լոս-Անջելեսում՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո: Հանգանակված միջոցները կուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանն Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>