«

»

Շարունակվում է ԿԳՍ նախարարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Շարունակվում է Արցախի պատվիրակության այցն ԱՄՆ արևմտյան ափ: Նոյեմբերի 26-ին ՀԱԵ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին եկեղեցական խորհրդի անդամներ՝ թեմակալ  առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ:  Արցախի թեմի առաջնորդն անդրադարձել է առաջիկա Հեռուսատամարաթոնի ծրագրերին, շեշտել համազգային նշանակության ձեռնարկներում եկեղեցու դերը:

Պատվիրակությունը հյուրընկալվել է  նաև Գլենդելի «Վահան և Անուշ Շամլյան» վարժարանում: ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ծանոթացել է կրթօջախի պայմաններին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: Համատեղ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն է  ձեռք բերվել:

Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ, այցելել է Գլենդելի «Ադվենտիստ Հելթ» առողջապահական կենտրոն, որը 2015 թվականից բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում: Կենտրոնի պատասխանատուները վստահեցրել են, որ հայրենակիցներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու ծրագրերը շարունակվելու են:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Նարինե Աղաբալյանն Արցախի շուրջ վերջին զարգացումների մասին են խոսել Հայ Հեղափոխական Դաշնակցության արևմտյան ափի գրասենյակում: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ բյուրոյի և Կենտկոմի ներկայացուցիչներ:

Օրվա վերջում պատվիրակները մասնակցել են Հայ օգնության միության գրասենյակում կազմակեպված ընդունելությանը, պատասխանել ՀՕՄ-ի շրջանային վարչության անդամների հարցերին:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>