



Նոյեմբերի 27-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են կրթական և մշակութային կապերի ակտիվացման, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի և Արցախի կրթական հաստատությունների միջև համագործակցության և նահանգում Արցախի մշակութային օրերի անցկացման հնարավորությունները։ Սենատոր Պորտանտինոն նախագահում է Սենատի Կալիֆոռնիայի, Հայաստանի և Արցախի միջև երկկողմ առևտրային և մշակութային համագործակցության հանձնաժողովը։
Արձագանքել