«

»

Հանդիպումներ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում

Նոյեմբերի 29-ին ԱՀ  կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՄՆ արևմտյան ափ  կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է «Արարատ» և «Հայ դպրոց» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Կառույցներն արդեն մշակութային,դաստիարակչական,մարդասիրական տարբեր նախագծեր են իրականացնում Արցախում։ Նարինե Աղաբալյանի հետ կայացած հանդիպմանը խոսել են առաջիկա անելիքներից և աջակցության կարիք ունեցող այլ ծրագրերից։

 

 

 

Դեկտեմբերի 1-ին  Նարինե Աղաբալյանը հանդիպել է Հայ կրթական հիմնարկության ղեկավար կազմի հետ։Հիմնարկությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանում  ևԱրցախում։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել կապերը և ակտիվացնել համագործակցությունն՝ ի նպաստ Արցախի կրթական համակարգի բազմակողմանի զարգացման։ Այսպիսով,ԿԳՍ նախարարի աշխատանքային այցն  ԱՄՆ արևմտյան ափ ավարտվեց։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>