«

»

Միացի՛ր Արմաթի թիմին. աշխատանքի հայտարարություն

Արմաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավարի թափուր հաստիքներ կան  Քարինտակի, Խնուշինակի, Մոշաթաղի, Հայկազյանի միջնակարգ  դպրոցներում:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

18 և բարձր տարիքի խմբակավարը դասավանդումն իրականացնում է դպրոցներում ՝ Արմաթ ինժեներական լաբորատորիայում։ Դասավանդումը տեղի է ունենում շաբաթական 6 դասաժամով՝ բաշխված 2 կամ 3 օրվա մեջ։ Արմաթ ինժեներական լաբորատորիան արտադասարանական խմբակի ձևաչափով է գործում,դպրոցի դասաժամերից դուրս։ Խմբակավարը պետք է դասավանդի հետևյալ մասնագիտություններով ՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, տպասալիկների հետ աշխատանք, եռաչափ մոդելավորում , աշխատանք եռաչափ տպիչի հետ և շաղափային/ լազերային հաստոցի հետ։ Վերոհիշյալ բաղադրիչները դասավանդվելու են նախագծերի տեսքով։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին մասնագիտական կամ բարձրագույն որակավորումը նախընտրելի է։
2.ՏՏ ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն։
3.Մանկավարժական ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն։
4.Էլեկտրոնիկայի նվազագույն գիտելիքների իմացություն։
5.Նախընտրելի է ունենալ եռաչափ մոդելավորման բազային գիտելիքներ։
6.Համակարգչային 2D խաղային ոլորտի փորձը կդիտվի, որպես առավելություն։
7.Կազմակերպչական ուժեղ հմտություններ։
8.Պատասխանատվություն և ճշտապահություն։
9. Ունենալ ցանկություն և ժամանակ սովորելու և աճելու ՏՏ բնագավառում։
10. Առաջնորդություն, թիմերի կազմավորման և անձնակազմի կառավարման հմտություններ։
11. Առաջնահերթություններ սահմանելու և արագ որոշումներ կայացնելու ունակություններ։
 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.10-17 տարեկան աշակերտներին սովորեցնել ինժեներական և ծրագրավորման հմտություններ։
2. Կիսվել գիտելիքներով և հմտություններով Արմաթի մեթոդաբանությանը համաձայն (Արմաթի մեթոդաբանություն)։
3. Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերել անհատական մոտեցում ապահովելով նրա մասնագիտական աճը և զարգացումը։
4. Ներկայացնել խմբակի ձեռքբերումները, առաջընթացը և հաշվետվությունները համաձայն Արմաթի մեթոդաբանությանը։
5.Լինել ակտիվ Արմաթի համայնքում, աջակցել վերջինիս զարգացմանը և աճին։
6.Վարել խմբակի ֆեյսբուքյան էջ և ակտիվորեն կիսվել լավագույն նախագծերով։
7.Կազմակերպել խմբակի սաների մասնակցությունը մրցույթներին, տեխնոլոգիական ճամբարին և ցուցահանդեսներին։

ԱՐՄԱԹ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը:
Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային։
Մեր երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։
Խմբակավարի աշխատանքի բոլոր մանրամասներին և պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ՝  http://bit.do/fj9vp
Բոլոր ցանկացողները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրականները` CV-ն career@armath.am հասցեին,
վերնագրում նշելով *անուն_ազգանուն_խմբակավար*։ Ինքնակենսագրականի՝ CV-ի, ձևաչափը կարող եք ներբեռնել այստեղ՝ http://bit.do/fj9xd

Մանրամասն տեղեկությունների համար դիմել
Արցախի պատասխանատու ՝Լիլիթ Սողոմոնյանին
☎️+37497220064
#Armat
#գործկա

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>