«

»

Համագործակցության համաձայնագիր. ԿԽՄԿ-ն պլանշետներ է տրամադրել ԿԳՍ նախարարությանը

Մայիսի 11-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի  (ԿԳՍ ) նախարարության և Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ըստ որի ԿԽՄԿ-ն   կրթության, գիտության և սպորտի նախարարությանն   է տրամադրել  109  պլանշետ և 2 Wi-Fi  սարք՝  նախատեսված  կոնկրետ  համայնքների ուսուցիչների  և աշակերտների   համար:

ԿԽՄԿ-ն  պատրաստակամություն  է  հայտնել պլանշետներ տրամադրել    Թալիշ, Տոնաշեն, Մատաղիս  և  Մաղավուզ  համայնքների՝ սոցիալապես   առավել  խոցելի   երեխաներին, Երեխաների   խնամքի  և  պաշտպանության  N  1  գիշերօթիկ     հաստատության  սաներին, ինչպես  նաև  Մարտունու, Մատակերտի, Հադրութի  շրջանների՝  շփման գծին մոտ գտնվող մի շարք համայնքների ուսուցիչների:

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե  Աղաբալյանը  մեծապես կարևորել է կառույցի աջակցությունը, շնորհակալություն  հայտնել  Արցախում  ԿԽՄԿ-ի   ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին՝ օգնության ձեռք մեկնելու համար: Իր հերթին Պիեռ-Էմանուել Դյուքրուեն ասել  է, որ ԿԳՍ նախարարության հետ համագործակցությունն ամուր հիմքերի վրա  է,  և  ծրագրի նպատակը  հեռավար ուսուցման մեջ ավելի մեծ թվով  երեխաներ  ընդգրկելն է:

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>