«

»

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար

 

Լուսինե Գաչայի Ղարախանյանը ծնվել է 1978 թվականի օգոստոսի 13-ին: 1996 թվականին ավարտել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Արցախի պետական համալսարան:  2002 թվականին ավարտել է նույն բուհի մագիստրատուրան:  

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2000 թվականից  ԼՂՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ: Տեղեկատվության վարչության լուծարման հետ կապված, աշխատանքի է անցել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական և երիտասարդության հարցերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ: 2004 թվականին  տեղափոխվել ու  նշանակվել է բարձրագույն և միջին մասնագիտական կրթության և գիտության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում: 2012 թվականից մինչև 2020 թվականի մայիսի 25-ը ղեկավարել է նույն նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժինը: 2011 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Երևանի պետական համալսարանում՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

Ավելի քան քսան գիտական հոդվածների և մեկ գիտամեթոդական ձեռնարկի հեղինակ է:Ամուսնացած է: Ունի մեկ դուստր:

2020 թվականի մայիսի 26-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար: 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>